Արթուր Բաղդասարյան: 2010 ին ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 122 գործողությունների գերակշիռ մասը կատարված է11 փետրվարի 2011 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են ՀՀ-ՆԱՏՕ 2009-2011 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում 2010 թվականին իրենց գերատեսչության կատարած աշխատանքները: Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ 2010 թվականին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված 122 գործողությունների գերակշիռ մասը կատարված է. «Պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակությունը շոշափելի արդյունքներ է տվել, կարեւոր էր Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը, «Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի», «Կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի» ընդունումը: Անհրաժեշտ է արագացնել «Փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի», «Ուսումնական ռազմական դոկտրինի», «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կատարելագործման» ազգային ծրագրի մշակման աշխատանքները» : Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ-ՆԱՏՕ 2011-2012 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ: Նիստում որոշվել է մինչեւ փետրվարի վերջ ավարտել փաստաթղթի մշակման աշխատանքը, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |