Ալեքսանդր Մարկարով. Անհրաժեշտ է մշակել հիմնարար փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

Ալեքսանդր Մարկարով. Անհրաժեշտ է մշակել հիմնարար փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման համար հարկավոր է մշակել հիմնարար փաստաթուղթ, որը կբխի հակամարտության բոլոր կողմերի շահերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, փաստաթղում պետք է ներառվեն այն կետերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվածության են հասել: Որպես օրինակ Մարկարովը բերել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների 2010թ. հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը գերիների փոխանակման մասին: Փորձագետը նշել է նաև, որ փաստաթղթում պետք է ներառվի դիպուկահարներին Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծից ետ քաշելու մասին կետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---