Կոնստանտին Գրիշչենկո. Հուսով ենք, որ հայ-ուկրաինական երկխոսությունը կզարգանա բոլոր մակարդակներում

Կոնստանտին Գրիշչենկո. Հուսով ենք, որ հայ-ուկրաինական երկխոսությունը կզարգանա բոլոր մակարդակներում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ:

Ուկրաինայի արտգործնախարարը նախագահ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների արդյունքները` դրանք համարելով բազմաբնույթ և արդյունավետ:

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կզարգանա բոլոր մակարդակներում` սկսած ամենաբարձր մակարդակից: Հայաստանի արտգործնախարարի հետ մենք պայմանավորվեցինք հաճախ հանդիպել, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է զարգանում իրավիճակը մեր տարածաշրջանում և ձեզ մոտ: Եվ քանի որ այս գլոբալ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, պետք է խորհրդակցել այն թեմաներով, որոնք հիմա առավել արդիական են»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմ քաղաքական հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժերին զուգահեռ տնտեսության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ուկրաինական փոխգործակցության զարգացմանը:

Կոնստանտին Գրիշչենկոն Հայաստանի նախագահին է փոխանցել Ուկրաինայի նախագահի ողջույններն ու նշել, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ջերմորեն է հիշում անցյալ տարի նախագահ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումները և սպասում է Հայաստանի նախագահի այցին Ուկրաինա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---