Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ![]() 12 փետրվարի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Համագումարի շրջանակներում ընդունվել է քաղխորհրդի հաշվետվությունը կատարած աշխատանքի մասին: Ընտրվեց նաև քաղխորհրդի կազմը 207 մարդուց բաղկացած և 7 անդամից բաղկացած վերահսկիչ հանձնաժողովը: «Եթե ես չկարողանամ կատարել իմ առաքելությունը, ապա կգումարեմ արտահերթ համագումար, և դուք կկարողանաք ընտրել ում ցանկանաք և ես ձեր հետ կլինեմ»,-ասել է Ծառուկյանը՝ վերընտրվելուց հետո: Համագումարին ներկա էին ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը, «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Հրանտ Մարգարյանը, «Օրինաց երկրից»՝ Խաչիկ Հարությունյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |