Հայաստանի ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատում «Միր» հեռուստառադիոընկերության գործունեությունը

Հայաստանի ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատում «Միր» հեռուստառադիոընկերության գործունեությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց ն «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամներին ընկերության փոխնախագահ Ստեֆանն Տոդորովի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց հեռուստառադիոընկերության գործունեությունը` ընդգծելով, որ այն հետխորհրդային տարածքում կայացած կառույց է, որն ունի իր մշտական լսարանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ստեֆանն Տոդորովը ներկայացրեց ընկերության ընթացիկ աշխատանքները, իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, թվային հեռարձակմանը անցնելու նախապատրաստությունները:

Հանդիպմանը քննարկվեց հեռուստառադիոընկերության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---