Պաշտոնական Երևանը գոհ է Իրանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից16 փետրվարի 2011 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի և դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ: Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները: Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը մտքեր փոխանակեցին առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում: Քննարկվեց նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին և հեռանկարային ծրագրերին էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |