Ադրբեջանցիների ձախողված դիվերսիան վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության մասին քարոզչության սնանկության մասին17 փետրվարի 2011 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի փետրվարի 17-ին ձեռնարկած դիվերսիայի կապակցությամբ: Մեկնաբանության մեջ ասվում է, որ փետրվարի 17-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ: «Ի սկզբանե ձախողման դատապարտված այս դիվերսիան ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության շուրջ հյուսված քարոզչության սնանկության մասին»,-ասվում է հայտարարության մեջ: Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի: Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |