ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի և չի ունենաPanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված են բանակցային գործընթացի ձախողման, ղարաբաղյան խնդրի կեղծմանը: Դա փորձ է խուսափել պատասխանատվությունից Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված ագրեսիայի և էթնիկ զտումների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ես ստիպված եմ հիշեցնել, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը խաղաղ գործընթացին հավատարիմ մնալու մասին չի համապատասխանում իրականությանը: Եթե այսօրվա Ադրբեջանի ղեկավարությունն նույնքան իմաստնություն ունենար, որքան այսօրվա նախագահին իշխանությունը փոխանցած մարդը, ապա, ես կարծում եմ, որ բանակցային գործընթացն առաջ կշարժվեր: Հարկավոր է բանակցել ԼՂՀ-ի հետ, ոչ թե ձևացնել, որ նման սուբյեկտ գոյություն չունի՝ անվերջ կրկնելով, թե ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել: ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանւի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի և չի ունենա: Մենք հավատարիմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, հավատարիմ են դրան նաև ԼՂՀ-ում, ինչպես դա պահանջում է Աստանայի հայտարարությունը, որի մասին ասում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Շանտաժի, ռազմատենչ հայտարարությունների ցանկացած փորձ ոչ միայն ձախողման է դատապարտված, այլ նաև շարունակում է մնալ կարգավորման առաջընթացի գլխավոր խոչընդոտը»,-ասել է Քոչարյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |