Չինաստանը սատարում է Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանըPanARMENIAN.Net - Չինաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Յան Ձիեչին, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: «Իմ հայ պաշտոնակցի հետ հանդիպմանը մենք անդրադարձանք նաև զգայուն տարածաշրջանային խնդիրներն: Չինաստանի պաշտոնական դիրքրորոշումն այն է, որ մենք սատարում ենք հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ երկխոսության ու բանակցությունների միջոցով»,-ասել է Չինաստանի ԱԳ նախարարը: Յան Ձիեչին հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը բավարար կամք ունեն խնդրի կարգավորման համար: Նա հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը կգտնեն այնպիսի լուծում, որը բարգավաճում ու զարգացում կբերի տարածաշրջանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |