Հայաստանի փոխվարչապետն այցելեց երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամասեր19 փետրվարի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը փետրվարի 19-ին «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզում գտնվող «Կամուրջշին» և «Թոմշին բետոն» ընկերութունների երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամասեր: «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի երրորդ կարգի ջրանցքների և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրերի համար անհրաժեշտ երկաթբետոնե վաքերի մի մասի պատվերները կատարվում են այս արտադրամասում: Ընդհանուր առմամբ վաքերի պահանջարկը կազմում է 93,9 կմ, կապալառուների կողմից «Թոմշին բետոն»-ին տրվել է 2086, «Կամուրջշին»-ին` 500 վաքի պատվեր (մեկ վաքի երկարությունը 6մ է): Արմեն Գևորգյանը ծանոթացավ արտադրվող կոնստրուկցիաների որակին և «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի և արտադրության ղեկավարներին հորդորեց մշտապես հետևել արտադրանքի որակին, քանի որ դրանով է նաև պայմանավորված ծրագրերի հաջողությունը: Տեղեկացվեց, որ այս ու ևս երկու ընկերություններ կկարողանան ապահովել հիմնական պահանջարկը, սակայն բաց է մնում ևս 19 կմ ընդհանուր երկարությամբ ԼՊ4 տեսակի վաքերի ապահովման խնդիրը: Արմեն Գևորգյանը ՊՈԱԿ-ի ղեկավարությանը հանձնարարեց նշված պահանջարկի բավարարման հարցը քննարկել արտադրող ընկերությունների հետ և ներկայացնել առաջարկություններ` դրանք հանրապետությունում արտադրելու կամ ներկրելու վերաբերյալ, հաղորդում է հասարակայնության հետ կապերի բաժինը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |