Շարմազանովը խորհուրդ է տվել Չավուշօղլուին ավելի ուշադիր ընթերցել միջազգային փաստաթղթերը

Շարմազանովը խորհուրդ է տվել Չավուշօղլուին ավելի ուշադիր ընթերցել միջազգային փաստաթղթերը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Մևվլութ Չավուշօղլուն հերթական անգամ զարմացնում է իր ոչ պրոֆեսիոնալիզմով, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Նրա խոսքերով, Չավուշօղլուն շփոթում է իր պաշտոնը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հետ` խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: «Ավելին, նա, չգիտես ինչու, որոշել է, որ հենց Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ վերստեղծված ենթահանձնաժողովն է լուծելու հակամարտությունը, և հայկական կողմին մեղադրում է նրանում, որ նա «խաբում է հասարակությանը»,- ասել է Շարմազանովը:

Նա խորհուրդ է տվել Չավուշօղլուին ավելի ուշադիր ընթերցել միջազգային փաստաթղթերը: «Հայաստանն ասում է միայն այն, ինչ գրված է միջազգային փաստաթղթերում, այն է` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է»,- ասել է ՀՀԿ քարտուղարը:

ԵԽԽՎ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Լոնդոնում մեղադրել է Հայաստանին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նկատմամբ կանխակալության մեջ և հերքել հայ քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների կարծիքն այն մասին, որ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումը թուրքական նախագիծ է:

 Ուշագրավ
---