«Ժառանգությունը» գտնում է, որ Տ.Փոստանջյանի քրեական հետապնդումն ուղղված է կուսակցության դեմ

«Ժառանգությունը» գտնում է, որ Տ.Փոստանջյանի քրեական հետապնդումն ուղղված է կուսակցության դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության կողմից Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործով իշխանությունները փորձում են վախեցնել երկրում անարդարության և անօրինականության դեմ պայքարող «Ժառանգություն» կուսակցության անդամներին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ: «Ժառանգությունը» շարունակելու է լինել ամենուրեք, որտեղ ոտնահարված իրավունքներով քաղաքացիներն են, որտեղ խախտվում են օրենքներն ու օրենքից վեր կանգնած պաշտոնյաներն իրենց ամենակարող են զգում»,-ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է հաղորդագրություն.«…դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի սեպտեմբերին պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն»: Իսկ փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ քրեական գործի վարույթը գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում: Քաղաքական մրցակիցների դեմ նման մեթոդի կիրառումն անընդունելի է:

Հիշեցնենք, նաև, որ Տիգրան Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է:

 Ուշագրավ
---