ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

PanARMENIAN.Net - 21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ապրիլի 19-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց Կարեն Բաբուրյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Գեորգի Պետրոսյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական:

Կարեն Բաբուրյանը 1993-96թթ. աշխատել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարի, այնուհետեւ` նախագահի պաշտոնում: 1996թ. մարտից ԱԺ պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի եւ օրինականության մշտական հանձնաժողովի անդամ է: 1997թ. աշխատել է ԼՂՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնում:

Գեորգի Պետրոսյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, միաժամանակ 1992 հունվարից ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, որտեղ աշխատել է ԳԽ նախագահի տեղակալ, ապա` նախագահի պաշտոնակատար:
 Ուշագրավ
---