AES ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - 21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները AES Silk Road ամերիկյան ընկերության «անունից» բանակցություններ են վարում Հայաստանի կառավարական շրջանակների հետ` բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթի պայմանների փոփոխման վերաբերյալ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Վկայակոչելով հավաստի աղբյուրներ, Ա. Սարգսյանը ասել է, որ խոսքը, մասնավորապես, գնում է ոչ միայն էներգացանցերի, այլեւ էներգաարտադրող օյեկտների ձեռք բերման, ինչպես նաեւ ` արտաքին շուկա էլեկտրաէներգիայի արտահանման մասին: Դեմոկրատների ղեկավարի խոսքերով, Երեւանյան եւ Հյուսիսային էներգացանցերի գնմանը հավակնող AES-ը առաջարկում է փոխել նաեւ մարժայի չափերը:

Այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի խոսնակ Վիգեն Սարգսյանը հայատարարել է, որ «Ա. Սարգսյանի հայտարարությունները իրական հիմքեր չունեն»:
 Ուշագրավ
---