ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՔԵՐԻ ՔԱՎԱՆՈՆ ԿՊԱՏՄԻ ՖԼՈՐԻԴԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - 21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ապրիլի 23-ին Հարվարդի համալսարանի Ջոն Քեննեդիի Կառավարման Դպրոցի Կասպիական ուսումնասիրությունների ծրագիրը կազմակերպում է Ֆլորիդայում կայացած ղարաբաղյան կարգավորման բանակցությունների քննարկումներ, որոնց կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանխագահ Քերի Քավանոն:

Քննարկմանը հրավիրված են նաեւ Բաքվի Խազարի համալսարանի նախագահ Համլետ Իսախանլին եւ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Սյունին:

Ջոն Քեննեդու անվան Կառավարման Դպրոցի Կասպիական ուսումնասիրությունների ծրագիրը ֆինանսավորվում է ադրբեջանական լոբբիստական խմբերի եւ ամերիկյան նավթային Exxon, Mobil, Chevron ընկերությունների կողմից:
 Ուշագրավ
---