ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԼԱՅՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ

PanARMENIAN.Net - 21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Բաքուն կարող է Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու համաձայնություն տալ, եթե պահպանվեն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:

Այս մասին այսօր այս մասին Մոսկվայուն հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրտուզ Ալեկսերովը:

Նրա խոսքերով, «ղարաբաղյան հակամարտության այլ լուծմանը ադրբեջանական ժողովուրդը չի համաձայնվի»: Ալեկսերովը ընդգծել է, որ հանդես է գալիս «Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտի օգտագործման» դեմ: Նրա խոսքերով, «յուրաքանչյուր պետության համար գոյություն ունեն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանրահռչակ նորմեր, որոնք պետք է տարածվեն նաեւ մեր պետության վրա»: Մուրտուզ Ալեկսերովը նշել է, որ եթե նախագահ Հեյդար Ալիեւը զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, դա կարող է առաջացնել Ադրբեջանի քաղաքական ուժերի դժգոհությունը:
 Ուշագրավ
---