ԵԽԽՎ-Ի ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ

PanARMENIAN.Net - 21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի ապտվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, ապրիլի 23-27 -ին կայանալիք ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջնում չի նախատեսվում եւ «գրեթե անհնարին է» ղարաբաղյան խնդրի քննարկումը:

Հովհաննիսյանի խոսքերով, ավելի վաղ ձեռք էր բերվել քաղաքական որոշում այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ-ի շրջանակներում: Պատգամավորը նշել է, որ նման մոտեցման արդյունավետությունը հաստատվել է Քի Վեստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ վերջերս կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում:

«Կարգավորման գործընթացը որեւեէ այլ ձեւաչափ տեղափոխելու բոլոր փորձերը դատապարտված են տապալման», - ասել է Հ. Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
---