Արամ Մանուկյան. Մեր նպատակն է հրապարակ հանել «խոհանոցային ընդդիմությանը»![]() 24 փետրվարի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը մտադիր է ակտիվացնել պայքարը իշխանափոխության համար և դաշինքի գլխավոր նպատակն է դուրս բերել հրապարակ «խոհանոցային ընդդիմությանը»: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀՇ-ի վարչության ղեկավար Արամ Մանուկյանը: Ըստ նրա, դրանք այն մարդիկ են, որոնք դեմ են իշխանությանը, սակայն, կարծում են, որ հաղթանակը ձեռք է բերվելու առանց իրենց մասնակցության կամ դեռ չեն տեսնում իրենց իշխանափոխության գործընթացում: Արամ Մանուկյանը կոչ արեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին, քանի որ մարդկանց քանակից են կախված լինելու ՀԱԿ-ի հետագա ծրագրերը: Ըստ նրա, ՀՀ-ում իշխանափոխության ու ժողովրդավարության զարգացման շնորհիվ հնարավոր կլինի լուծել բոլոր խնդիրները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Ժողովրդավարությունը կփրկի Ղարաբաղը, ժողովրդավարությունը կփրկի Հայաստանը»,-ասել է նա: Արամ Մանուկյանն ասել է նաև, որ ՀԱԿ-ը հեղափոխություն չի ուզում, այլ ձգտում է իշխանափոխության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |