Ստեփան Գրիգորյան. Ղարաբաղյան գործընթացի արհեստական ակտիվացումը հղի է բացասական հետևանքներով![]() 24 փետրվարի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արհեստական ակտիվացման փորձերը հղի են բացասական հետևանքներով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, վերջերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի Երևան կատարած այցը, մարտին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները գործընթացի արհեստական ակտիվացման տարրեր են պարունակում: «Ընթանում է ղարաբաղյան գործընթացի արհեստական ակտիվացում»,- ասել է քաղաքագետը: Նրա կարծիքով, կողմերը նախկինի նման չեն վստահում միմյանց: «Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- ասել է Գրիգորյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |