Քաղաքագետ. Հայ պատգամավորները կարող են կանխել Լիտվայի խորհրդարանի կողմից Ղարաբաղի մասին բանաձևի ընդունումը![]() 24 փետրվարի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին Լիտվայի խորհրդարան ներկայացված բանաձևը հայկական կողմի համար պարունակում է անբարենպաստ կետեր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, բանաձևը, որն ամենայն հավանականությամբ, քննարկվելու է լիտվական խորհրդարանում այս տարվա մարտին, հիմնվում է Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի անցյալ տարվա բանաձևի վրա, որը Հայաստանում առաջացրել էր դժգոհությունների ալիք: «Նման բանաձևերն անմիջականորեն չեն ազդում ղարաբաղյան հակամարտության վրա, բայց բացասական ֆոն են ստեղծում կարգավորման խաղաղ գործընթացի շուրջ»,- ասել է նա: Այդ բանաձևի ընդունումը թույլ չտալու համար ավելի ճիշտ կլինի, եթե Հայաստանի խորհրդարանը Վիլնյուս պատվիրակություն ուղարկի և լուծի այդ խնդիրը խորհրդարանական դիվանագիտության միջոցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |