Անդրեյ Արեշև. Ռուսաստանը և Իրանը կարևոր դեր են կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում![]() 25 փետրվարի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Փորձը ցույց է տալիս, որ Կովկասի հոգեբանությունը և մտածողությունը չի ենթարկվում ոչ մի արտաքին ճնշման: «Ադրբեջանի ցանկությունը, ստանալ թեկուզ ինչ-որ բան դրա փոխարեն ոչ մի բան չառաջարկելով, չի անցնում: Եվ հետո հազիվ թե ինչ-որ մեկն աշխրհում կարող է ստիպել Հայաստանին գործել սեփական ազգային անվտանգության շահերին հակառակ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասագետների գիտական հանրության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման բանակցությունները, լինեն դրանք վրաց-աբխազական թե ղարաբաղյան, պետք է մշտապես ընթանան: «Ընդ որում բանակցությունները պետք է լինեն ոչ միայն երկրի ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով, այլ նաև քաղաքացիական հասարակության «ժողովրդական դիվանագիտության» միջոցներով»,- ասել է նա: Ռուս փորձագետը նաև նշել է Իրանի և Ռուսաստանի կարևոր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ծայրամասային պատերազմները, նրա խոսքերով, սպառնալիքի տակ են դնում նաև Ռուսաստանի անվտանգությունը: «ՌԴ-ում ապրում են հայկական և ադրբեջանական մեծ համայնքներ: Կարելի է պատկերացնել, թե ինչ կսկսվի, եթե ԼՂ-ում վերսկսվի պատերազմը: Դժվար թե ինչ-որ մեկին դա պետք է»,- ասել է Արեշևը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |