Ստեփան Սաֆարյան. Կոալիցիան իշխանության բռնազավթման մտադրության մասին լուրջ հայտարարություն է արել25 փետրվարի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին կոալիցիա կազմած իշխանական կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, որում նրանք բարձր գնահատական տվեցին այս տարիների իրենց կառավարմանը, ըստ էութայն հայտարարելով, որ իրենց նպատակը 2012թ. խորհրդարանական եւ 2013թ նախագահական ընտրություններում իրենց վերարտադրությունն է` նույն կազմով եւ հարաբերակցությամբ: Փետրվարի 25-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում: Պատգամավորի խոսքերով, նրանք հայտարարեցին, թե «նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին», այսինքն պարզ ասացին, որ ապագա խորհրդարանում «Հայաստանի հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն ըստ իրենց ունեցած տեղերի կազմելու են նույն հարաբերակցությունը: «Այս տխրահռչակ սցենարը իբրեւ թե ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,-ասել է նա: «Փաստացի իշխանության առնվազն 7-ամյա բռնազավթման մտադրության մասին արվել է լրջագույն հայտարարություն: Սա լուրջ ձեռնոց է, որ իշխանությունները նետեցին ողջ հասարակությանը եւ ընդդիմադիր ուժերին, որին ժամանակին եւ համարժեք արձագանքը հրամայական է: Ընդդիմադիր քաղաքական ուժերիս, այդ թվում` «Ժառանգության» գերխնդիրն է ընդվզող, ընդդիմադիր հասարակության սոցիալական, տնտեսական, իրավական դժգոհությունները մեծ քաղաքական օրակարգում բանաձեւելը, համատեղ գործողությունների մշակումն ու իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել եւ մնում է «Ժառանգության» առաջարկն ու ցանկությունը, որպեսզի Հայաստանի համար բացառենք կոալիցիայի ուրվագծած հեռանկարը: Այլապես ուշ է լինելու, եւ հերթական անգամ կանգնելու ենք ընտրությունների նկարված արդյունքներին ու իշխանության բռնազավթմանը դեմ հանդիման»,-ասել է Ստեփան Սաֆարյանը, հայտնում է «Ժառանգություն» լրատվական ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |