ՀԱԿ ակտիվիստները ծաղկեպսակ դրեցին Մյասնիկյանի հուշարձանին` ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի զոհերի 1 մարտի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի մասնակիցները ներկա պահին գտնվում են Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 3 տարի առաջ մարտի 1-2-ին տեղի ունեցան ողբերգական իրադարձությունները: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հավաքվածները ծաղկեպսակ դրեցին հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին ողբերգական դեպքերի զոհերին: Թղթակցի խոսքով, իրադրությունը հանգիստ է: Մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ ոստիկանությունը ՀԱԿ մի քանի կողմնակիցների է բերման ենթարկել, ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ նման տեղեկատվությամբ չի տնօրինում: 2008 թվականի փետրվարի 20-ից հայկական ընդդիմությունը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրվել էր նախագահական ընտրություններում և պարտվել, Երևանի կենտրոնում ցույցեր էին անցկացնում` իրոնց դժգոհությունը հայտնելով քվեարկության արդյունքների վերաբերյալ: Մարտի 1-2-ին ընդդիմության բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մոտ 200 մարդ տուժեց, տասը զոհվեցին, ավելի քան 100 մարդ ձերբակալվեց: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում |