Լևոն Զուրաբյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները կզիջեն ընդդիմությանը 2 մարտի 2011 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները Հայ ազգային կոնգրեսի հսկայական ճնշման տակ կզիջեն ընդդմությանը և կկատարեն նրա պահանջները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Նրանք խելապակաս չեն, որպեսզի չհասկական, թե ինչ է կատարվում երկրում»,- ասել է նա: Նա հավելել է, որ օրեցօր ավելանում է մարդկանց քանակը, որոնք պատրաստ են պայքարել Հայաստանում օրինական իշխանություն և ժողովրդավարություն հաստատելու համար, ինչի ապացույցն է մարտի 1-ին ՀԱԿ տեղի ունեցած ցույցը: Զուրաբյանը չի համաձայնվել նրա հետ, որ ՀԱԿ հրաժարվելը վճռական գործողություններից կհանգեցնի ՀԱԿ-ի կողմնակիցների թվի նվազեցմանը: Նա նաև նշել է, որ հակառակը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել վճռական գործողությունների իր ելույթի ժամանակ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՀԱԿ-ը երբեք չի ոտնահարել օրենքը և չի ցանկանում պայքարի հակասահմանադրական միջոցներ կիրառել, ինչպիսիք կիրառվել են Լիբիայում և Եգիպտոսում: «Եթե իշխանություններն իրենց պահեն Մուբարաքի և Քադաֆիի նման, ապա հենց իրենք կընտրեն այդ սցենարը»,- ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |