Հայկական կողմը ՄԿԽԿ-ին է փոխանցել Ղարաբաղում անհայտ կորած 20 քաղաքացիների անունները

Հայկական կողմը ՄԿԽԿ-ին է փոխանցել Ղարաբաղում անհայտ կորած 20 քաղաքացիների անունները

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի կնքումից ի վեր Հայաստանի շուրջ 400 քաղաքացիներ հայտնվել են անհայտ կորածների ցուցակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը: Ըստ նրա, բերված տվյալները համապատասխանում են Միջազգային կարմիր խաչի կոմիտեի տվյալների հետ:

«Մենք արդեն 20 անձանց անուններ ենք փոխանցել ՄԿԽԿ-ին և մտադիր ենք ևս 30 քաղաքացիների տվյալներ տրամադրել, որոնք անհայտ կորել են: Հուսով ենք, որ միջազգային կառույցները քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ, հակառակ դեպքում մենք հարցն ավելի կոշտ կդնենք»,-ասել է Ռիմա Առաքելյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---