Կարեն Բեքարյան. ԵԱՀԿ-ն պարտավոր է մշտական ներկայացուցչություն ունենալ Լեռնային Ղարաբաղում10 մարտի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պարտավոր է մշտական ներկայացուցչություն ունենալ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Չի կարող ԵԱՀԿ-ն պատասխանատու լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, իր ներկայացուցչությունը չունենալով հակամարտության գոտում»,-նշել է նա: Բեքարյանն ընդգծել է, որ ցանկացած կառույց, որը ցանկանում է զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ, պետք է ներկայացված լինի Լեռնային Ղարաբաղում, հասկանալու համար, թե ինչով պետք է զբաղվի: Նրա խոսքերով, դա մասնավորապես վերաբերում է Եվրոպայի խորհրդին ու Եվրամիությանը: «Համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար այդ հարցը և կարգավորման հասնելու համար երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է նպատակաուղղված աշխատանք տանեն»,-ասել է Բեքարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |