Արթուր Բաղդասարյանը կարևորել է հանրության իրազեկումը ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների մասին![]() 17 մարտի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անտտի Հարտիկայնենին եւ ավագ խորհրդատու Կատրին Դյուղիոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն ամիս կազմակերպել սեմինար-քննարկումներ` նվիրված բարեփոխումների առանցքային ուղղություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հասարակությունը պետք է առավելագույնս տեղեկացվի ԵՄ աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ արդյունքներին: Անտտի Հարտիկայնենն անհրաժեշտ է համարել ավելի մեծ ուշադրություն դարձնել փորձի փոխանակման խորացման եւ հանրության իրազեկման խնդիրներին` դա կարեւոր համարելով նաեւ`խորհրդատվական խմբի գործունեության համար, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |