Ոստիկանությունը փակել է Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը![]() 17 մարտի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտի 15-ից, ժամը 16.00-ից «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է Երևանի Ազատության հրապարակում: Ինչպես ասվում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի և առողջության պահպանման պայմաններից: Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հացադուլավոր անձի համար վրանի տեղադրման փորձը բռնի ուժով արգելել են: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյան էլ հայտարարել է, որ թույլ չի տալու տեղադրել վրանը: Այժմ ոստիկանների թիվը գնալով ավելանում է, եւ նրանք փակել են Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը, ասվում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |