Ընդդիմությունը ցանկանում է Հայաստանում անարյուն հեղափոխություն իրագործել

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) անարյուն հեղափոխությունն է ընտրել: Այդ մասին Ազատության հրապարակում վերսկսված ՀԱԿ հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ընդդիմությունը ցանկանում է «թավշե» հեղափոխություն իրագործել` Արևելյան Եվրոպայում և 1980-ականների վերջին Հայաստանում տեղ գտած հեղափոխությունների նմանությամբ:

«Իրականացնելով անարյուն հեղափոխություն` մենք բռնություն չենք կիրառի: Մենք չենք ցանկանում իշխել ավերակների վրա»,- ասել է նա: Ընդ որում, Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը շարունակելու է ճնշում գործադրել երկրի իշխանությունների վրա, մինչև որ հաջողության հասնի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---