Հայաստանյան և ԵՄ քաղաքական ընտանիքները կհամագործակցեն18 մարտի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - 2011թ. մարտի 21-22-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ կազմակերպում է սեմինար հայաստանյան և ԵՄ քաղաքական ընտանիքների միջև համագործակցության խթանման նպատակով: Այն կկրի «Ազգային կուսակցությունների արդիականացման անցումային մոդելները ԵՄ քաղաքական ընտանիքներին ինտեգրմանն ընդառաջ» խորագիրը: Սերտ քաղաքական համագործակցությունը հանդիսանում է ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի բանակցային սեղանին դրված ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի առանցքային տարրերից մեկը: Սեմինարի արդյունքում հայաստանյան քաղաքական կուսակցությունները առավել հստակ պատկերացում կկազմեն այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ԵՄ քաղաքական ընտանիքին աստիճանաբար ինտեգրվելու համար, ներառյալ ԵՄ քաղաքական չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումները: Ավելին, նախատեսվում է տարբեր օրինակների ուսումնասիրության հիման վրա տրամադրել գործնական խորհրդատվություն: Բացի այդ, կքննարկվեն հայաստանյան քաղաքական կուսակցությունների բարեփոխման և ներկուսակցական միասնականության ամրապնդման ուղիները: ԵՄ քաղաքական ընտանիքներին ինտեգրումը հայաստանյան քաղաքական առաջնորդներին հնարավորություն կտան կանոնավոր կերպով քաղաքական տեսակետներ փոխանակել ԵՄ հեղինակավոր քաղաքական գործիչների հետ: Այն կակտիվացնի նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպայի քաղաքական կյանքին և որոշումների ընդունման գործընթացին, ասվում է «Քաղաքական ինտեգրում» կազմակերպության հաղորդագրության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |