ՀՀ ԱԳ նախարար. Եվրամիությունը դրական գնահատական տվեց Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությանը

ՀՀ ԱԳ նախարար. Եվրամիությունը դրական գնահատական տվեց Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությանը

PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրամիությունզարգացող հարաբերությունների ամենաթարմ օրինակը՝ Հայաստանի վարչապետի այցելությունն է Բրյուսել, երբ Եվրամիության կողմից ամենաբարձր մակարդակով դրական գնահատական տրվեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Ես ձեզ եւս մի օրինակ էլ բերեմ. վերջերս, երբ Վիշեգրադ+ հանդիպմանն էի Բրատիսլավայում եւ այնտեղ քննարկվում էր Արեւելյան Գործընկերության ձեւաչափով համագործակցությունը, եւ տարբեր երկրներ ներկայացնում էին բանակցությունների գործընթացները Եվրամիության եւ իրենց երկրների միջեւ, երկրներից մեկը, որը զգալի առաջընթաց էր արձանագրել, հայտարարեց, որ իրենք բանակցությունների ընթացքում արդեն փակել են քննարկվող հարցերի ութ գլուխ: Երբ հերթը հասավ ինձ, ես համեստորեն ասացի, որ մենք էլ վատ չենք ընթանում եւ մենք փակել ենք տասներեքը»,-ասել է արտգործնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---