Տիգրան Սարգսյանը մեծ ներուժ է տեսնում բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հարցում

Տիգրան Սարգսյանը մեծ ներուժ է տեսնում բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հարցում

PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Բրյուսել կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքները:

Նրա խոսքով, ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: «Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Մեր նախարարներն առաջին հերթին պետք է ուղղակի կապերի մեջ լինեն իրենց գործընկերների հետ Բրյուսելում և այդ կապերն օգտագործեն ի նպաստ այն բանի, որ մի կողմից մեզ համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները և առաջնահերթությունները, որ ծառացած են մեր գերատեսչությունների առջև»,- ասել է նա:

Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելգիայի վարչապետի, Սենատի ղեկավարի և խորհրդարանի նախագահի հետ վկայում են, որ կա բավականին մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---