Երևանում քննարկում են ԵՄ քաղաքական ընտանիքին հայկական կուսակցությունների ինտեգրման հարցերը

Երևանում քննարկում են ԵՄ քաղաքական ընտանիքին հայկական կուսակցությունների ինտեգրման հարցերը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Ազգային կուսակցությունների արդիականացման անցումային մոդելները ԵՄ քաղաքական ընտանիքներին ինտեգրմանն ընդառաջ» սեմինարը: Սեմինարի նպատակն է խթանել համագործակցությունը Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու ԵՄ ընտանիքի միջև:

«Ես մասնակցում եմ սեմինարին, քանի որ կրթության ոլորտն ամենաեվրաինտեգրվածներից է Հայաստանում: ՀՀ կրթական համակարգը եվրաինտեգրման ճանապարհին է և մենք գտնում ենք, որ կրթությունն առանցքային դերակատարություն ունի եվրոպական արժեքների տարածման գործում»,-հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, շփումների հաստատումը ՀՀ կուսակցությունների և ԵՄ քաղաքական ուժերի միջև առանցքային նշանակություն ունեն Հայաստանում քաղաքական մշակույթի ու ավանդույթների ձևավորման տեսակետից: Ինչպես հայտարարել է Աշոտյանը, Հայաստանի քաղաքական դաշտը կայացման փուլում է և այդ առումով ծանոթությունը եվրոպական կուսակցությունների հետ չափազանց կարևոր է:

Սեմինարը կտևի 5 օր՝ մարտի 21-22 և 28-31-ը:

Հայաստանի ու ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագրով նախատեսվում է խորացնել համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն Երևանի ու Բրյուսելի միջև:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---