Լուկա Բեբիչ. Իմ այցի նպատակը խորհրդարանական արդյունավետ եւ բեղմնավոր համագործակցության հաստատումն է21 մարտի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի համար` Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը նշեց, որ իր այցի հիմնական նպատակը խորհրդարանական արդյունավետ եւ բեղմնավոր համագործակցության հաստատումն է: Միաժամանակ, Խորվաթիայի խորհրդարանի նախագահի համոզմամբ, այցը խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների համար` սերտացնելու հետագա համագործակցությունը, ինչպես նաեւ գործարարներին հնարավորություն կտա ընդլայնելու կապերն ու ամրապնդել փոխվստահությունը: Ներկայացնելով Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի անցած ճանապարհը` Լուկա Բեբիչն ասաց, որ իրենք ցանկանում են կիսել իրենց փորձը, միաժամանակ, տեղեկանալու այդ ուղղությամբ Հայաստանի ձգտումներին: Խորվաթիայի խորհրդարանի նախագահը ողջունեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սկիզբը: Լուկա Բեբիչը վստահություն հայտնեց, որ հայ եւ խորվաթ խորհրդարանականների հանդիպումն իր ներդրումը կունենա հետագա համագործակցության ընդլայնման, եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացում: Երկու խորհրդարանների նախագահներն էլ համակարծիք էին, որ տնտեսական բնագավառում շատ չիրացված հնարավորություններ կան: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ տնտեսության մի շարք ոլորտների զգալի ներուժը, այդ թվում` էներգետիկա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն, տրանսպորտ, առողջապահություն եւ այլն, բավարար բացահայտված ու օգտագործված չէ: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ իր խորվաթ գործընկերոջ այցը խթան կհանդիսանա նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Նշենք, որ առավոտյան Լուկա Բեբիչը եւ պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |