Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Խորվաթիայի խորհրդարանի նախագահը կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը21 մարտի 2011 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությանը: Նորին Սրբությունը, ողջունելով Խորվաթիայի Խորհրդարանի նախագահի այցը Մայր Աթոռ, ուրախություն հայտնեց երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների և ամրապնդվող համագործակցության առիթով: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը և հայոց կյանքում քրիստոնեական հավատի կարևորությանը: Իր հերթին Լուկա Բեբիչը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար և խոսեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունների մասին` կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների սերտացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, կրոնների և քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությանը: Խորվաթիայի խորհրդարանի նախագահին Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու հարաբերությունները քույր Եկեղեցիների հետ և ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության մեջ հանուն ժողովուրդների խաղաղ և ապահով կյանքի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը և Խորվաթիայի Խորհրդարանի նախագահն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |