Ապրիլի սկզբին Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը

Ապրիլի սկզբին Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան տիկին Դիանա Յանսեին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց դեսպանին իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ինչպես իր նախորդները, դեսպան Յանսեն իր կարեւոր նպաստը կբերի Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Դեսպան Յանսեն շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը հայ-շվեդական գործակցությունը առավել ընդլայնելու համար:

Խոսելով երկկողմ հայ-շվեդական հարաբերությունների մասին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանն առանձնացրեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, քաղաքական երկխոսությունը, տնտեսական փոխգործակցությունը եւ մշակութային փոխանակումները:

Արտգործնախարարը ողջունեց նաեւ ապրիլի սկզբին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլի Բիլդտի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը եւ համագործակցության գործող ձեւաչափերի շրջանակներում կատարվող աշխատանքներին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յանսեն մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---