Արծրուն Հովհաննիսյան. ԵԱՀԿ-ն պատկերացում չունի, թե ինչ է իրենից ներկայացնում ղարաբաղյան հիմնահարցը![]() 23 մարտի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների խորհուրդները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վկայում են այն մասին, որ նրանք պատկերացնում չունեն մեր իրականության մասին և չեն հասկանում, թե ինչ է իրենից այսօր ներկայացնում ղարաբաղյան հիմնահարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով այն, որ ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսն առաջարկել է հայկական կողմին միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից: Իր հերթին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կառույցները ղարաբաղյան հակամարտության մեջ նպատակ ունեն ցույց տալ թեկուզ ինչ-որ արդյունք: Նրա խոսքերով, եթե նրանց հաջողվի զորքերի շփման գծից հեռացնել թեկուզ մեկ զինվորի, ապա դա կներկայացվի որպես լուրջ ձեռքբերում: Նա նշել է, որ հայկական կողմը չի կարող գնալ նման քայլի և հեռացնել իր դիպուկահարներին, քանի որ հենց նրանք են օգնում բացահայտել հակառակորդի դիպուկահարներին, որոնք փորձում են սպանել հայ զինվորներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |