Հայաստանում մեկնարկում է գարնանային զորակոչը

Հայաստանում մեկնարկում է գարնանային զորակոչը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2011թ. ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2011թ. ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---