Երևանի ոստիկանապետը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար տեղադրված վրանը խանգարում է երևանցիներին25 մարտի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չի տվել վրան տեղադրել Ազատության հրապարակում` նկատի ունենալով հասարակական շահերը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Նազարյանը, Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող պատգամավորի վրանը կխանգարեր երևանցիների հանգստին: Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար փոքրիկ վրան է տեղադրվել: Նազարյանը հաղորդեց, որ ոստիկանությունը մտադիր է երկխոսության մեջ մտնել Հովհաննիսյանի հետ և կոչ անել նրան վերացնել վրանը: Մարտի 15-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Կուսակցության արտահերթ համագումարում նա պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Իր ակցիան Հովհաննիսյանն անվանել է «Ծոմ ազատության»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |