«Ժողովրդավարական ուղի». Իշխանություններն արժանի չեն Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին

«Ժողովրդավարական ուղի». Իշխանություններն արժանի չեն Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը «Ժառանգությանը» ուղված իր նամակում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` արդեն 12 օր ձգվող հացադուլին` նշում է, որ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունները բռնազավթած վարչախումբը սառն անտարբերություն է հանդես բերում երկրի վարկով ու ճակատագրով մտահոգ ազնիվ քաղաքացիների ու կազմակերպությունների ներկայացուցիչների, այսօր արդեն նաեւ քաղաքական գործչի կեցվածքի նկատմամբ, սրանով ապացուցելով, որ իրենց համար բռնազավթած պաշտոններն ավելի վեր են, քան երկրի ապագան ու առաջընթացը»:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը կոչ է անում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը երկիրը անարժան իշխանավորների լծից թոթափելու համար չգնալ սեփական առողջության վատթարացմանն ու քայքայմանը, քանզի այսօրվա իշխանավորները արժանի չեն նման անձնազոհությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---