ՀՀ նախագահը նվեր է ստացել ֆուտբոլային գնդակ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով![]() 26 մարտի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին ընդունել է ՌԴ պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչներին, ովքեր այսօր Երևանում ներկա են գտնվելու Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին: Երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով հատկապես պատգամավորական բարեկամության խմբերի մեծ դերը: Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շարունակաբար խորանում և ամրապնդվում է երկրների նախագահների շփումների և տարբեր մակարդակի փոխայցելությունների ու հանդիպումների արդյունքում, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խորհրդարանականներին` իրենց ամենօրյա աշխատանքով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը նպաստելու համար: «Մենք պետք է սերնդե-սերունդ մեր երիտասարդներին փոխանցենք այդ բարեկամությունը, ինչը մեր ավագ սերունդն արել է մեզ համար»,-ասել է Նախագահը` նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա են նաև իրենց հայ ընկերների հետ համագործակցության ծրագրեր նախաձեռնած «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչները: Հանրապետության ղեկավարը նշել է, թե հաճելի է, որ ՌԴ խորհրդարանականների այցը մեր երկիր համընկել է երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի օրվան, որը, Նախագահի համոզմամբ, կվերծավի բարեկամության տոնի: «Կարևորն այն է, որ մեր բոլոր սպորտային մրցույթները միշտ վերածվել են բարեկամության տոնի, և վստահ եմ, որ այս խաղն էլ այդպիսին կլինի: Բնական է, դուք կերկրպագեք Ռուսաստանի հավաքականին, մենք` մեր հավաքականին, հուսալով, որ կհաղթի բարեկամությունը»,-ասել է Նախագահը: Հանդիպման ավարտին ՌԴ պատվիրակության անդամները Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել են իրենց ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով ֆուտբոլի գնդակ` ընդգծելով, որ խաղի ցանկացած ելքի դեպքում, իհարկե, հաղթելու է բարեկամությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |