Առանց Ջավախքի այցելության Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Վրաստան իմաստ չունի![]() 1 ապրիլի 2011 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Առանց Ջավախք այցելելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Եկրորդի այցը Վրաստան իմաստ չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» Հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» գործակալության ղեկավար Արտակ Գաբրիելյանը: Նրա խոսքերով, Գարեգին Բ-ն պարտավոր է այցելել Ախալցխայի սուրբ Նշան եկեղեցի, որը վրացականացման սպառնալիքի տակ է: «Ջավախքի հասարակական կազմակերպություններն արդեն ներկայացրել են այդ հարցերը կաթողիկոսին, և հավանաբար, հենց այդ հարցերն են դարձել Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը հետաձգելու պատճառները»: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի ՀԱԵ-ն Վրաստանում իրավական կարգավիճակ ստան»,- ասել է Գաբրիելյանը: Իր հերթին, «Լեռնաշխարհ» կազմակերպության ղեկավար Վալերի Արաբյանը նշել է, որ Ջավախքում անհրաժեշտ է ստեղծել ՀԱԵ առանձին թեմ: «Խրիմյան Հայրիկի ժամանակներից ոչ մի հայ կաթողիկոս չի այցելել Ջավախք»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |