Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդատվությունները 1 ապրիլի 2011 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Հայաստանի արտգործնախարարությունում Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդատվությունները: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և ԼՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինը: Բանակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների հարաբերությունների ձևավորված օրակարգային մի շարք խնդիրների շուրջ: Հայ-լեհական բազմաբովանդակ փոխգործակցության շրջանակներում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական բնագավառի հարցեր, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |