Հայաստանի իշխանությունները կառավարության հրաժարականի հարցը նույնիսկ չեն քննարկում

Հայաստանի իշխանությունները կառավարության հրաժարականի հարցը նույնիսկ չեն քննարկում

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա կառավարության հրաժարականի հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքերով, նմանատիպ լուրեր պարբերաբար հայտնվում են մամուլում: «Իրականում նախագահի կողմից կառավարության առջև կոնկերտ ժամկետներ են դրված`մայիս-հունիս, երկրում իրավիճակի բարելավման համար: Այդ հանձնարարությունները չկատարելու դեպքում ոչ մի պատրվակ և բացատրություն չի ընդունվի»,- հիշեցրել է Զաքարյանը Սերժ Սարգսյանի խոսքերը:

Նա նաև հավելել է, որ իշխանություններն իրականացնում են բարեփոխումներ, որոնք ընդհատվել էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: «Բարեփոխումների ինտենսիվացումը բացատրվում է հայկական տնտեսության կայունացմամբ և նոր ռեսուրսների կիրառմամբ»,- ասել է Զաքարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---