Ընդդիմությունը հայտարարում է, որ հանդուրժողաբար է վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին

Ընդդիմությունը հայտարարում է, որ հանդուրժողաբար է վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին

PanARMENIAN.Net - Ընդդիմությունը հանդուրժողաբար է վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին, նույնիսկ եթե նրանք անպատասխան հայտարարություններ են անում: Այդ մասին Երևանում հայտարարել է Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, Ստեփան Սաֆարյանը պատասխանատու չէ իր խոսքերի համար: «Ես կոչ եմ անում բոլորին մոռանալ 1996-ի մասին: Եթե մեկ անգամ իշխանությունները սխալվել են, չի նշանակում, որ հիմա պետք չեն փոփոխություններ: ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ, որոնք կիսում են երկրում իրավիճակի վերաբերյալ նրա մոտեցումները: Մենք պատրաստ ենք համագործակցել նույնիսկ «Ժառանգության» հետ, որը մեղադրում է ՀԱԿ-ին քաղաքական դաշտը մենաշնորհացնելու մեջ»,- ասել է Սարգսյանը:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ տասը մարդկանց մահվան համար: Այդ մասին Facebook սոցիալական ցանցում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր կանխատեսել Մյասնիկյանի անվ. հրապարակում դեպքերի զարգացումը և կամ անձամբ ներկա գտնվել այնտեղ, կամ էլ հավաքված մարդկանց տուն ուղարկել: Սաֆարյանը նշել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսից հետո ինքը նախկին նախագահին հաղորդեց, որ ժողովուրդը հավաքվել է Մյասնիկյանի անվ. հրապարակում, և որ այնտեղ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ, սակայն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Դա իմ ժողովուրդը չէ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---