Պատերազմը Ղարաբաղում կարող է շատ թանկ նստել Ալիևների կլանի վրա, վստահ է Անդրանիկ Միհրանյանը

Պատերազմը Ղարաբաղում կարող է շատ թանկ նստել Ալիևների կլանի վրա, վստահ է Անդրանիկ Միհրանյանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամենախոցելի առաջնորդն է ամբողջ հետխորհրդային տարածքում: Այդ մասին, դասախոսությամբ հանդես գալով Խ.Աբովյանի անվան պետական մանկավաժական ինստիտուտում հայտարարել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը:

«Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հարցը լուրջ հարց է, սակայն այսօրվա իրականության մեջ ստատուս-կվոյի խախտումը քիչ հավանական է, քանի որ դա շահավետ չէ ոչ Վաշինգտոնին, ոչ Բրյուսելին»,-ասել է Միհրանյանը: Ըստ քաղաքագետի, չնայած Իլհամ Ալիևի հայտարարություններին ու սպառնալիքներին ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, ադրբեջանցի առաջնորդը հասկանում է, որ պատերազմի ելքն անկանխատեսելի է և որ պատերազմը կարող է կործանարար դառնալ Ալիևի կլանի համար և միլիարդավոր դոլարներ կարժենա կլանի համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---