Անդրանիկ Միհրանյան. Ղարաբաղի այսօրվա փակուղային իրավիճակում Հայաստանի վիճակն ավելի շահեկան է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վարած արտաքին քաղաքականությունն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ: Այդ մասին, դասախոսությամբ հանդես գալով Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հայտարարել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը:

«Ղարաբաղի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այսօր լիովին համահունչ է ԵԱՀԿ ՄԽ-ի, ՌԴ-ի ու այլ երկրների դիրքորոշմանը: Անշուշտ, ղարաբաղյան գործընթացում այժմ փակուղային իրավիճակ է, ինչպես և հայ-թուրքական գործընթացում, սակայն այս իրավիճակում մենք ավելի շահեկան վիճակում ենք գտնվում, քանի որ ոչ թե մենք ենք գտնվում ճնշման տակ, այլ ավելի շուտ հակառակ կողմը, որը չի կարողանում բացատրել թե ինչու է գնում այս կամ այն քայլի»,-ասել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---