Էդուարդ Շարմազանովը ողջունում է Արցախի հասարակության հետ շփումներ հաստատելու Եվրախորհրդարանի կոչը 7 ապրիլի 2011 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով ապրիլի 7-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդունած «Եվրոպական Հարեւանության քաղաքականության ամփոփում» բանաձեւի դրույթները, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ողջունելի համարեց Արցախի իշխանությունների եւ հասարակության հետ ուղիղ շփումներ հաստատելու կոչը: Նա ընդգծեց, որ սա Եվրախորհրդարանի պատգամավորների Արցախ այցելությունների, ինչպես նաեւ եվրապատգամավորների հետ մեր պատգամավորների, ինչպես Բրյուսելում, այնպես էլ ԵՄ այլ երկրներում մեր դիվանագետների կողմից կատարված նպատակաուղղված աշխատանքի արդյունք է: Շարմազանովը նաեւ կարեւոր համարեց, որ արդեն Եվրախորհրդարանը ֆիքսել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հավասարազորությունը միջազգային իրավունքի այլ սկզբունքներին: Շարմազանովը նաեւ հռետորական հարց ուղղեց, թե այս պարագայում տեսնես ինչպես կարձագանքեն անցյալ տարի ԵԽ մեկ այլ բանաձեւի ընդունման կապակցությամբ մեր դիվանագիտությունը քննադատողները: Այսօր Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձեւը, որտեղ նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականցվում են Արեւելյան ուղղությամբ: Բանաձեւի 47-րդ կետով Եվրոպական խորհրդարանի կողմից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում, հաշվի առնելով ԵՄ ակտիվ ներգրավվածությունը Արեւելյան հարեւանության ծրագրում` անվտանգությանը վերաբերող հարցերում, ակտիվացնել իրենց գործողությունները՝ գտնելու համար Մերձդնեստրյան եւ Հարավային Կովկասի ձգձգված հակամարտությունների կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Բանաձեւի հաջորդ` 48-րդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները եւ նորարարական մոտեցումները, եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) եւ հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին եւ տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |