ՀՀ ոստիկանության տվյալներով, ապրիլի 8-ին ՀԱԿ-ի հանրահավաքին 8500 մարդ է մասնակցել![]() 8 ապրիլի 2011 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Հաղորդագրության համաձայն, հանրահավաքը սկսվեց ժամը 18.15-ին: Մասնակցում էր 8500 մարդ: Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասն այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթևեկությունը: Ժամը 19.20-ի սահմաններում կազմակերպիչների կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Օպերայի հրապարակ: Բանակցությունների արդյունքում ոստիկանները թույլատրեցին հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |