Հայաստանի առաջին նախագահն ու Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը12 ապրիլի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության Հայաստանի գրասենյակի ղեկավար Ստեֆեն Ֆիցջերալդը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |